Հավանաբար, բոլորը գիտեն, որ անունը մեծ դերակատարում ունի մարդու կյանքում։ Երբեմն ասում են՝ այսինչ անունը կրող մարդը երջանիկ չի եղել, երեխային նրա անունով չենք կոչի, կամ հակառակը, նա շատ հաջողակ ու բախտավոր է, հենց նրա անունով էլ կկոչեն երեխային:

Անունն իր մեջ ուժ ունի, և երեխայի համար անուն ընտրելիս պետք է ուշադիր լինել։ Անունը կարող է մարդուն ուժ տալ եւ, հակառակը, կարող է նախանձ ու չարություն հաղորդել։

Կանացի անունների շարքում հատկապես հաջողակ են այս հինգ անունները: Դրանք հաջողություն են բերում թե՛  տիրոջը, թե՛ նրա շրջապատին:

Սոֆյա

Հին հունարենից թարգմանաբար այս անունը նշանակում է իմաստնություն։ Այս անունը կրող կանայք իսկապես շատ խելացի են, հանգիստ են ու կենտրոնացած։ Հաջողությունն ինքն է գտնում նրանց։ Նրանք հաջողակ են:

Մարիա

Թարգմանաբար այս անունը նշանակում է տիրուհի։ Այս անունւը կրող կանայք ուրախ են լինում, շրջապատին երջանկություն հաղորդում։ Նրանք ձգում են դեպի իրենց հաջողությունը։

Աննա

Այս անունը կրող կանայք աշխատասեր են, իրենց ուզածին հասնում են՝ շնորհիվ նպատակասլացության։ Նրանց հաջողությունը հաճախ է ժպտում, քանի որ նրանք աշխատասեր են եւ կարողանում են պահել հաջողությունն իրենց կողքին։

Ելիզավետա

Դեռ հնուց թագուհիներին ու արքայադուստրերին հենց այս անունն էին տալիս, եւ դա պատահական չէր։ Այն դեպի իրեն է ձգում հաջողությունը։ Այս անունը կրող կանայք կարողանում են իշխանություն ունենալ շրջապատի վրա։

Վիկտորյա

Վիկտորյա նշանակում է հաղթանակ, եւ այս անունով կանայք հաղթողներ են, նրանք հաջողակ են եւ հաղթող են դուրս գալիս բոլոր դժվարություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել