Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, որ մեծ ճանաչում է ձեռք բերել Ռեյչլ Գրինի «Ընկերները» ֆիլմաշարում խաղացած դերից հետո, ստիպված է եղել պայքարել Հոլիվուդում իր տեղի համար:
Աստղը իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ կինոյի կարիերայում հաջողության հասնելու համար նա ստիպված է եղել աշխատել իր արտաքինի վրա: 90-ականների սկզբին Էնիսթոնին չեն ցանկացել հաստատել մեծ դերերի համար ավելորդ քաշի պատճառով, ուստի աստղի գործակալը խիստ պայման է դրել նրա առջև:
Հոլիվուդում մնալու և «Ընկերները» սերիալում խաղալու համար դերասանուհին ստիպված է եղել կարճ ժամանակահատվածում կորցնել 13 կիլոգրամ, չնայած նրան, որ շրջապատում բոլորը նրա կազմվածքում որևէ թերություն չեն տեսել և այն համարել են շատ գրավիչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել