Չինաստանը չորրորդ խոշոր երկիրն է աշխարհում: Չինական օրացույցը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 2600-ից։ Դա հայտնի ամենահին օրացույցն է: Չինական տարին կապ ունի լուսնի փուլերի հետ: Ամբողջական փուլը չինական օրացույցով տևում է 60 օր: Յուրաքանչյուր տարի ունի իր կենդանակերպի նշանը: Կան տասներկու կենդանիներ, համապատասխան յուրաքանչյուր ամսվան։ Ըստ գրառումների` Բուդդան տարվա 12 ամիսները կոչել է այն կենդանիների անուններով, որոնք նրան այցելել են, մինչ նա կլքեր երկիրը: Չինացիները հավատում են, որ մարդու բնավորության գծերը կապ ունեն կենդանակերպի հետ:
Երբ չինացի երեխայի կաթնատամը ընկնում է, նրա ծնողները այն բարձի տակ դնելու փոխարեն հողի մեջ են դնում, որպեսզի նոր և առողջ ատամ աճի: Հաջողություն է համարվում, երբ դեմքով դեպի հարավ ես նայում տան դարպասի մոտ կանգնած: Չինացիները բրինձ են աճեցրել մ. թ.ա 5000 տարի առաջ: Հնէաբանները բրնձի ամաններ են գտել այդ ժամանակներից սկսած:
Մ.թ.ա. 6-րդ դարի վերջին չինական Չժոու պետությունը կործանվեց: Եկվոր քոչվորները խառնվեցին տեղացիներին, յուրացրին նրանց լեզուն, բարքերն ու սովորույթները և անցան նստակյաց կյանքի: Չինաստանի տարածքում առաջացավ յոթ թագավորություն: Նրանց միջև պայքար էր ընթանում գերիշխանության համար: Այդ պայքարից հաղթող դուրս եկավ Ցին պետությունը: Այն գրավեց և միավորեց մյուս բոլոր պետությունները: Ստեղծվեց մի մեծ կայսրություն, որն այնուհետև սկսեց կոչվել Ցինաստան կամ Չինաստան: Ցին Շի Հուանդի արքան դարձավ միավորված Չինաստանի առաջին կայսրը:
Կաթը և բրինձը ձյան հետ խառնելով` Չինաստանում Ք.ա.2000 թ. առաջին անգամ պաղպաղակ ստացան: Հին ժամանակներում մետաքս ստանալը գաղտնիք էր: Գաղտնիքը բացահայտողին սպանում էին: Կարմիրը հաջողության գույն է համարվում Չինաստանում: Հարսանիքի ժամանակ նորապսակները կարմիր հագուստ են կրում: Նոր տարվա հագուստները, բացիկները և գումարի ծրարը նույնպես կարմիր են:
Աղբյուր`