Քայլի Ջեների և Թրևիս Սքոթի բաժանման մասին աղմկոտ նորությունից հետո 22-ամյա միլիարդատերն անմիջապես զարմացրել է նախկին ընկերոջ՝ Tyga-ի հետ հանրությանը ներկայանալով։ Կարծես թե կյանքի դժվար շրջանը հաղթահարելու գործում նրան օգնում են ոչ միայն ընկերներն ու ընտանիքը, այլև նախկին սիրելին, հայտնում է The Daily Mail-ը։
Քայլին ռեփ կատարողի հետ ուրախ երեկո է անցկացրել արևմտյան Հոլիվուդում։ Աղբյուրը հայտնում է, որ Քայլի Ջեները և Թայգան կեսգիշերից մինչև գիշերվա ժամը երկուսը հանգստացել են գիշերային ակումբում։ Դրանից հետո Քայլին կապույտ Rolls-Royce ավտոմեքենայով ուղևորվել է Sunset Marquis հյուրանոց։ Հատկանշական է, որ հենց այդ շենքում է գտնվում նրա նախկին ընկեր Tyga-ի ձայնագրման ստուդիան։
Քայլի Ջեները հյուրանոցում ընկերուհիների հետ մոտ մեկ ժամ է անցկացրել, ինչից հետո այն լքել է այլ մեքենայով։ Ականատեսները հրատարակության հետ զրույցում նշել են, որ 22-ամյա Քայլիին նկատել են նույն մուտքի մոտ, որի մոտ նկատել են նրա նախկին սիրելիին, որը հյուրանոցն ավելի վաղ է լքել։
Քայլի Ջեները Ջասթին և Հեյլի Բիբերների հարսանիքին մասնակցել է առանց Թրևիս Սքոթի։ Միևնույն ժամանակ, մեկ այլ սևամորթ տղամարդ, որը երկրպագուներին հիշեցրել է ռեփեր Tyga-ին, մասնավոր ինքանաթիռ է նստել՝ 1-ամյա Սթորմիին գրկած։