-Ինչո՞ւ դերասանուհիի՞նչ է Ձեզ համարդերասանությունը:

-Դեռ տարիներ առաջ զգում էի՝ ներսիցս ինչ-որ բան ձգում է դեպի արվեստ, փոքրուց ինձ մոտ շատ լավ էր ստացվում մարդկանց համոզել այն ամենում, ինչ անում եմ: Հիմա փորձում եմ ավելի մասնագիտանալ ընտրածս մասնագիտության մեջ՝ առանց որի կյանքս չեմ պատկերացնում:

-Ձեզ գոհացնո՞ւմ է այնինչ Դուք անում եք՝ որպես դերասանուհի:

-Անկեղծ ասած, այդքան էլ  չէ. ես ավելիին էի սպասում, սակայն ոչինչ միանգամից չի լինում, ինքս փորձում եմ շատ աշխատել ինձ վրա, որից էլ դրական արդյունքներ, իհարկե, նկատվում են:

-Մասնակցել եք մի շարք գեղեցկության մրցույթներիեղել հաղթող. ի՞նչ կասեք արտաքինտվյալներն  ինչքանո՞վ  են կարեւորվում հեռուստաընկերություն մուտք գործելու համար:

-Այո´, մասնակցել եմ, օրինակ՝ անցած տարի դարձա «Միսս աշակերտուհի» մրցույթի հաղթող, կարծում եմ՝ արտաքինը մեծ նշանակություն ունի, բայց միայն արտաքինով երբեք չես փայլի, եթե չունենաս համապատասխան կրթություն:

Ձեր դեպքում  գեղեցիկ  արտաքինն  ավելի  շատ  օգնե՞լթե՞ խանգարել է:

-Իմ դեպքում այն ինձ միայն օգնել է:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ խոչընդոտների են հանդիպում հեռուստատեսությունում աշխատող  անձիք,ինքներդ ի՞նչ խնդիրների եք հաճախ բախվել:

-Խոչընդոտներ, իհարկե, լինում են, բայց ինքս չեմ հանդիպել:

-Եթե մի օր այլեւս չլինեն սերիալներըորոնցում այժմ  նկարահանվում եքինչո՞վ կզբաղվեք:

-Ստացել եմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ եւ պատրաստվում եմ նկարահանվել գլխավոր դերում, իսկ ուսումս ավարտելուց հետո շատ կուզեի աշխատել թատրոնում:

-Մի առիթով նշել եք՝ սիրում եք խաղալ չարաճճի եւ կենսուրախ կերպարներինչո՞վ է դապայմանավորվածինքներդ այդպիսի՞ն  եք:

-Ինքս շատ հանգիստ բնավորություն ունեմ, բայց ինձ ձգում են ավելի կենսուրախ դերերը, որոնցում հնարավոր է լինում անընդհատ շարժման մեջ լինել, բացի այդ չարաճճի կերպարներն ավելի աչքի ընկնող են:

-Իսկ ի՞նչ եք կարծում ի՞նչ կերպար կդժվարանաք խաղալ:

-Չեմ կարծում՝ կլինի այնպիսի դեր, որ չկարողանամ խաղալ:

-Եվա´, եթե Ձեր կողքին լինի տղամարդ, ով դեմ կլինի այն ամենին, ինչ Դուք հիմա անում եք,ինչպե՞ս կվարվեք:

-Չեմ ուզենա նման մարդու հանդիպել, ով դեմ կլինի իմ ընտրած մասնագիտությանը, իսկ եթե,  այնուամենայնիվ, նման բան պատահի, հիմա դժվարանում եմ ասել՝ ինչպես կվարվեմ:

-Ունենալով գեղեցկ արտաքին՝ երեւի թե ունեք նաեւ բազում երկրպագուներ, իսկ պատահե՞լ է՝նրանք Ձեզ ուղղակի նյարդայնացնեն:

-Այո´, նման դեպքեր շատ են լինում, բայց կատակի տեսքով:

-Հնարավո՞ր է՝ նրանցից մեկին հաջողվի գրավել Ձեր սիրտը, թե՞ այն արդեն զբաղված է:

-Չեմ կարող ասել…(ծիծաղում է):

-Ի՞նչ կանեք հանուն իրական սիրո:

-Միշտ կսիրեմ եւ կերջանկացնեմ կողքիս մարդուն:

-Եթե կարողանայիք ինչ-որ բան աշխարհում փոխել, ի՞նչը կփոխեիք:

-Շատ կուզեի՝ մարդկանց միջից հանել նախանձը, դավաճանելու եւ ստելու ընդունակությունները:

600x580

600x580

600x580

600x580

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել