Ամեն տարի գոնե մի անգամ, գուցե տարին մի քանի անգամ, մտածում ենք ինչպես նշել տարեդարձ՝ դա կարող է լինի սեփական ծննդյան օրը, երեխայի կամ կազմակերպության տարեդարձի օրը: Մտածում ենք նշել ոչ ստանդարտ, օրիգինալ ձևով և ծախսերն էլ հասցնել նվազագույնի:
Ինչ էլ մտածենք՝ հյուրասիրությունն ու երաժշտությունն անխուսափելի են: Որպեսզի տարեդարձի մասնակիցները հաճույք ստանան, և ծախսերն էլ շատ չլինեն, կարծում ենք` ամենալավ ձևերից մեկը ֆուրշետային հյուրասիրությունն է, իսկ երաժշտությունը՝ ըստ միջոցառման բնույթի և նախասիրությունների: «Հյուր սերվիս» ընկերությունը տարեկան տարեդարձի հյուրասիրության հարյուրավոր պատվերներ է ստանում, և մեր փորձը վստահեցնում է, որ տարեդարձին պատվիրված ֆուրշետային սեղանն ունի մի շարք առավելություններ.
Թվարկենք դրանցից մի քանիսը.
- բավականին մատչելի է. մեկ մասնակցի հաշվարկով այդպիսի միջոցառման արժեքը 3.000-5.000 դրամ է;
- միջոցառման մասնակիցները ավելի անկաշկանդ են շփումների առումով. զրուցում եք՝ ում հետ ուզում եք, պարում եք՝ երբ ցանկանում եք, օգտվում եք ուտեստներից և խմիչքից՝ երբ ցանկանում եք;
- սեղանը ունենում է բավականին շքեղ և տոնական տեսք;
- մանկական տարեդարձերի դեպքում երեխաները ազատ խաղալու հնարավորություն են ստանում;
- կարիք չի առաջանում ավանդական կենացների պարտադիր շքերթ անցկացնել;
- կազմակերպության տարեդարձի պարագայում աշխատանքային առօրյան չի խաթարվում, խոհանոցի սահմանափակ հնարավորություններն էլ չեն խանգարում;
- փոքր տարածքների (բնակարան, գրասենյակ) դեպքում՝ հրավիրվածների համար նեղվածք չի առաջանում;
- առևտուր անելու, սննդի պատրաստման վրա ժամանակ ու էներգիա չի ծախսվում;
- միջոցառման վերջում սեղանները հավաքելու, սպասքը լվանալու տհաճ գործը Ձեր վրա չի մնում:
Մանկական տարեդարձերի դեպքում սեղանին գերիշխում են նրանց կողմից սիրելի ուտեստները՝ մինի-պիցաներ, փայտիկով խորովածներ, սենդվիչներ, մինի խաչապուրիներ, մրգային ժելեներ և այլն: Երիտասարդական տարեդարձերին ընդունված են կոկտեյլներ, հացուտիկով աղցաններ, «շոկ մանժե», «չիզ-քեյք», «տիռամիսու» և այլն: Իսկ գործնական բնույթի տարեդարձերը՝ զարդարում են կրոկետները, կանապեները, մինի նրբաբլիթները, մրգային փնջերը և այլն:
Իհարկե, «Հյուր սերվիս» ընկերությունը երաժշտական ձևավորում չի ապահովում, բայց եթե գործնական միջավայրում տարեդարձի հյուրասիրությունը ուղեկցվի ջութակի կամ սաքսոֆոնի երաժշտությամբ, մանկական տարեդարձի ֆուրշետը՝ ուրախ խաղերով, իսկ երիտասարդական տարեդարձի միջոցառումը՝ պարային ակտիվ երաժշտությամբ, ապա վստահ ենք, որ Ձեր տոնը լիարժեք կլինի:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այս հղումով, կամ դիմելով «Հյուր սերվիս» ընկերությանը՝ Նալբանդյան 50, հեռ. (010) 52-24-14, (077) 52-24-14: