Սարսափելի է պատկերացնել, որ Առաջին համաշխարհային պատերազմը կարող է ոչ միայն պատերազմական գործողությունների ու ցավոտ զոհերի պատճառ դառնալ, այլ նաև մի պատմության, որը տարիներ անց անգամ կմնա պատմության մեջ։ 
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան հեշտ է եղել որևէ մեկին թունավորելը այն ժամանակներում, երբ չկային կապի միջոցներ, չկար համացանց, և մարդու մահվան պատմությունը հայտնաբերելը չափազանց դժվար էր լինելու։ Այսպիսի հոգեբանությամբ էին հենց ապրում հունգարական Նադրև գյուղի բնակչուհիները, ում թեթև ձեռքերով սպանվեցին շուրջ 300 տղամարդ։ 
Ամեն ինչ սկսվեց, երբ Նադրև գյուղ այցելեց ու սկսեց մշտապես բնակվել Ժուժաննա Օլախը, ով իր հայտնվելուց հետո մեծ հեղափոխություն առաջացրեց իրենց տղամարդկանց պատերազմ ճանապարհած կանանց շրջանում։ Պարզվում էր, որ Ժուժաննան ժամանակին ամուսնացել էր ոչ իր կամքով և ամեն կերպ փորձում էր ազատվել իր ամուսնական կյանքից։ 
Ժուժաննան ատում էր ոչ միայն իր ամուսնուն, այլ նաև աշխարհի բոլոր տղամարդկանց։ Մի օր նա որոշեց, որ պետք է ազատվի անցանկալի ամուսնությունից։ Նա պարզապես թունավորեց իր ամուսնուն հատուկ մկան դեղով ու դա ներկայացրեց որպես դժբախտ պատահար։ Արդյունքում սարսափելի սպանությունների շղթան սկսվեց հենց այս պատմությամբ։ 
Գյուղի բնակչուհիները երկար ժամանակ սպասում էին իրենց ամուսիններին, ովքեր ներգրավված էին պատերազմական գործողություններում։ Նրանցից շատերը չէին կարողանում արդեն դիմանալ առանց տղամարդու ու սկսեցին սիրեկաններ պահել։ Արդյունքում տեղի ունեցավ անսպասելի իրադարձություն․ նրանցից շատերի ամուսինները վերադարձան, ոմանք՝ վնասվածքներով, ոմանք, որ ուղղակի մի փոքր հանգստանան, ու կանանց շրջանում խուճապ սկսվեց։ 
Հենց խուճապի պահին էր, որ հայտնվեց Ժուժաննայի ամենակարող օգնական ձեռքը։ Նա առաջարկեց իր փորձված մեթոդով ուղղակի թունավորել վերադարձած տղամարդկանց, քանի որ այն ժամանակ բաժանվել չէր կարելի, իսկ դավաճանությունն էլ մահացու մեղք էր, որի բացահայտումը կարող էր հանգեցնել կանանց համար ծանր հետևանքների։ 
Արդյունքում կանայք չկարողացան դիմանալ գայթակղությանը։ Նրանք սկսեցին հատ-հատ թունավորել իրենց պատերազմը հաղթահարած ամուսիններին։ Ժուժաննան ուղղակի երջանկության գագաթնակետին էր։ Նա միշտ երազել էր, որ աշխարհի երեսից վերանան բոլոր տղամարդիկ, ու ինքն իրեն խոսք էր տվել անձամբ զբաղվել այդ հարցով։ 
Բայց ամեն ինչ այսքան երկար շարունակվել չէր կարող։ 1929թ.-ին ոստիկանական բաժանմունք նամակ ստացվեց, որտեղ անանուն մեկը գրել էր, որ գյուղում շատացել է մահվան թիվը, ու տարօրինակ մահերը չգիտես, թե ինչպես են պատահում։ Ոստիկաններից երկուսը որոշեցին գնալ ու անձամբ զբաղվել հետաքննությամբ։ 
Նրանք զրուցեցին մի տղամարդու հետ, ով խորհուրդ տվեց ուղղակի դիմել գյուղի վանականին, քանի որ գյուղացիներից շատերը կվախենան ինչ-որ բան հայտնելուց։ Ոստիկաններն արդեն լքում էին այն բարը, որտեղ տղամարդը խմում էր, երբ նա տեղում մահացավ։ 
Հետաքրքրությունն ավելի շատացավ։ Ոչինչ չէր բացահայտվի, եթե Ժուժաննան վախից մի գիշեր չսկսեր թափառել գյուղով մեկ ու բոլոր իր հաճախորդներին զգուշացնել, որ նրանք ավելի ուշադիր լինեն։ Հետո նա գնաց գերեզմանոց, որպեսզի բոլոր թունավորվածների դիակները գերեզմանափորի հետ հատ-հատ դուրս հանի ու թաքցնի։ Հենց այդ պահին էլ ոստիկանները նրան ձերբակալեցին։ 
Դատական քննության արդյունքում պարզ դարձավ, որ բոլոր այդ մահացած մարդկանց արյան մեջ մկան դեղ կա։ Ոստիկանությունը ձերբակալեց բոլոր կանանց։ Նրանցից շատերն անգամ թունավորել էին իրենց շրջապատի բոլոր տղամարդկանց տուն կամ կալվածք ժառանգություն ստանալու նպատակով։ Մինչև մահապատիժը Ժուժաննան ինքնասպան եղավ՝ այդպես էլ մնալով պատմության մեջ որպես կին, ում թեթև ձեռքով սպանվեցին հարյուրավոր տղամարդիկ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել