Անցյալ դարի իննսունականների ամենահայտնի սուպերմոդել, 53-ամյա Սինդի Քրոուֆորդը բացահայտել է իր գեղեցկության պահպանման հնարքներից մեկը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նորաձևության բազմաթիվ հանրահայտ ամսագրերի շապիկները զարդարած գեղեցկուհին հայտնել է, որ կնճիռներից խուսափելու լավագույն միջոցը, որն ինքը կանոնավոր կերպով կիրառում է, առավոտյան սաունան է:
Ամեն առավոտ նա բավականին երկար ժամանակ է անցկացնում տնային սաունայում, ինչը կանխում է կնճիռների առաջացումը: Այս բացահայտումն անելով` Քրոուֆորդը կիսվել է լուսանկարով, որն արվել է հենց այդ «երիտասարդացման» գործընթացի ժամանակ:
Նշենք, որ Քրոուֆորդը նոր է վերադարձել Փարիզի նորաձևության շաբաթից, որտեղ ամուսնու հետ միասին աջակցում էր մոդել դստերը՝ 18-ը վերերս բոլորած Կայա Գերբերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել