Սինդի Քրոուֆորդը բացահայտել է երիտասարդության պահպանման իր հնարքներից մեկը


02:50 , 4 հոկտեմբեր, 2019

Անցյալ դարի իննսունականների ամենահայտնի սուպերմոդել, 53-ամյա Սինդի Քրոուֆորդը բացահայտել է իր գեղեցկության պահպանման հնարքներից մեկը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նորաձևության բազմաթիվ հանրահայտ ամսագրերի շապիկները զարդարած գեղեցկուհին հայտնել է, որ կնճիռներից խուսափելու լավագույն միջոցը, որն ինքը կանոնավոր կերպով կիրառում է, առավոտյան սաունան է:

Ամեն առավոտ նա բավականին երկար ժամանակ է անցկացնում տնային սաունայում, ինչը կանխում է կնճիռների առաջացումը: Այս բացահայտումն անելով` Քրոուֆորդը կիսվել է լուսանկարով, որն արվել է հենց այդ «երիտասարդացման» գործընթացի ժամանակ:

Նշենք, որ Քրոուֆորդը նոր է վերադարձել Փարիզի նորաձևության շաբաթից, որտեղ ամուսնու հետ միասին աջակցում էր մոդել դստերը՝ 18-ը վերերս բոլորած Կայա Գերբերին: