Թափանցող վերնաշապիկ

Պտուկներ։ Ամբողջ խնդիրը դա է։ Եթե դուք չեք մասնակցում որևէ ֆիլմի համար կազմակերպված քասթինգի, ապա հասարակությանն ամենևին հարկավոր չէ իմանալ, թե ինչպիսի ձև ունենք դրանք և որքան սիմետրիկ են տեղադրված։

Բարձր գուլպաներ + շորտեր

«Հագնվել Ռոնալդուի նման»` հոյակապ գաղափար է, սակայն ամեն ինչ ունի իր տեղը։ Խորամանկ մարկետոլոգները ինչ էլ որ գրեն պիտակի վրա, միևնույն է, բարձր գուլպաներն իրականում գոլֆեր են։ Այնպես որ, պետք չէ համոզել ձեզ, որ գոլֆերը սպորտային շորտերի հետ համահունչ են և բավականին գողեցիկ տեսք են հաղորդում մարզասրահ այցելելիս։

Զարդեր

Իհարկե, հասկանալի է, որ տարբեր մետաղական զարդեր կրելը նշանակում է, որ մարդկանց ցանկանում եք հայտնել այս կամ այն սոցիալական խմբին ձեր պատկանելիության մասին, սակայն ոչ բոլոր աղջիկներն են ծանոթ այդ խմբերին և նշաններին, այդ իսկ պատճառով նմանատիպ զարդերը հակակրանք են առաջացնում շատ աղջիկների մոտ։ Իսկ զարդերի հանդեպ սերն ընդհանրապես շատ քիչ է համահունչ տղամարդու իմիջի հետ։

Երկար եղունգ ճկույթին

Սա արդեն վերջն է, և այստեղ ավելացնելու ուղղակի ոչինչ չկա։

Անլար ականջակալ

Այո՛, մենք նույնպես կգերադասեիքն, որ բոլոր օգտակար սարքերը տեղադրված լինեին ուղեղի մեջ։ Հավանաբար, մի օր հենց այսպես էլ լինելու է։ Իսկ հիմա անլար ականջակալները թող միայնակ քայլելու, մեքենայի ղեկին հեռախոսով խոսելու և աշխատանքի համար։ Ժամադրության ժամանակ և հասարակական վայրերում այս սարքն այնքան անհամապատասխան է, որքան փողկապը՝ շիմպանզեին։

Բաց կոշիկ

Խնդիրը հենց սանդալների մեջ չէ, այլ այն ամենի, ինչը նրանք թաքցնում են։ Ավելի ճիշտ՝ չեն թաքցնում առանց պեդիկյուրի ոտքերը։ Այսպես թե այնպես, 10-ից 9-ի դեպքում տղամարդկանց սանդալներից դուրս են ցցվում սփրթնած մատներ, բարբարոսաբար մշակված եղունգներ և այլն։ Եթե ցանկանում եք բաց կոշիկ կրել, ապա կարգի բերեք ոտքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել