Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ սուր լեյկոզի պատճառը շատ դեպքերում երկու թերի բջջի մուտացիան է, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Ադրիան Քրեյները հայտնել է, որ IDH2 և SRSF2 գեների մուտացիան խոչընդոտում է ողնուղեղի բջիջների՝ էրիտրոցիտների և լեյկոցիտների վերածվելուն, ինչը հանգեցնում է հիվանդության։

Գիտնականները նշել են, որ նոր միջոցներ են մշակում՝ այդպիսի մուտացիաների բուժման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել