Այսօր Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցով, իր խոսքը եզրափակեց բառացի հետևյալ կերպ. “Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ լինել չի կարող: Նա էդ շանսը ուներ, և նա էդ շանսը կորցրել է”:

Քանի որ իր ելույթի մեկնարկին Միրզոյանը կոչ արեց խոսել անկեղծ և առանց փարիսեության, ապա այս միտքը բոլորովին պատահական չէ: Փաստացի, ԱԺ նախագահը խոսոտվանեց, որ անկախ որոշման նախագծի հիմքում ընկած “փաստերից”, որոնցից ամենակարևորը ժամանակին Հրայր Թովմասյանի աֆիլիացիան էր Հանրապետականին, իմքայլականները շանս տալիս էին Թովմասյանին դառնալ իրենց սրտի ՍԴ նախագահ:

Երբ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ շանսի մասին է խոսքը և ի՞նչ է արել Թովմասյանը, որ զրկվել է այդ շանսից, ապա ակնհայտ է, որ հնարավոր վարկածների մեջ առաջին տեղում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող հետապնդման և հակասահմանադրական գործընթացում ՍԴ նախագահի որդեգրած արդարամիտ և անաչառ կեցվածքն է: Թե չէ քավոր-սանիկ, ՀՀԿ անդամ, ելույթներ,հարցազրույց, ընթացակարգ... ամբողջը բառակույտ է, դատարկաբանություն:

Արարատ Միրզոյանի այսօրվա ինքնախոստովանությանը հավելենք շաբաթներ առաջ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարությունը Վենետիկի հանձնաժողովին որպե սդրսից տղա բերելու մասին և ամենինչ կընկնի իր տեղը:

ԱԺ խոսնակն այսօր սրբագրեց Հրայր Թովմասյանին “ազգի դավաճան” հանող իր թիմակիցները բոլշևիկյան լալահառաչ ելույթները և ասաց ճշմարտությունը:

Այսինքն եթե ՍԴ նախագահը իրեն “խելոք պահեր”, Նիկոլի սրտով գնար, իրանց ուզած թելը թելեր, ապա կարող էր շարունակել հանգիստ նստել իր տեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել