Բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսին բացում է «Համախառն ներքին արդյունք» խանութը եւ գործարկում համանուն սեփական բրենդը: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում։Խանութը, որի ապակիների հետեւում ցուցադրված են Բենքսիի ստեղծած տարբեր իրեր, կատարում է միայն գովազդային գործառույթ: Ինչպես հայտնել է նկարիչը, դրա դռները այդպես էլ չեն բացվի, իսկ ներկայացված ապրանքները կարելի կլինի գնել առցանց:

«ՀՆԱ»-ն տան համար ապրանքների Բենքսիի բրենդն է, եւ դա մեր առաջին ու միակ խանութն է: Այն ծառայում է բացառապես ցուցադրության նպատակին, եւ դրա դռները չեն բացվելու: Բոլոր վաճառքներն առցանց կիրականացվեն մոտ ժամանակներս, երբ կգործարկվի վեբկայքը»,-ասված է Instagram-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Խանութի բացման պատճառները, ինչպես բացատրվում է, դարձել են իրավաբանական բարդությունները: Բացիկներ վաճառող ընկերությունը փորձել է տիրանալ Բենքսիի անվան իրավաբանական իրավունքներին, որին խորհուրդ են տվել, որ այս իրավիճակում լավագույն որոշումը կլինի ապրանքների վաճառքը սեփական բրենդի ներքո:

Բենքսիի աշխատանքները, որն իր ստեղծագործության մեջ արծարծում է սոցիալական անհավասարության հարցեր եւ իշխանությունների երեսպաշտությունը, մեծ ժողովրդականություն են վայելում: Նկարչին մինչ այժմ հաջողվում է գաղտնի պահել իր անձը, ոչ ոքի, բացի նրա մերձավոր օգնականներից, հայտնի չէ, թե ինչ տեսք ունի նա եւ ինչպես են նրան իրականում կոչում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել