Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Լիա Զախարյանը երեկ տոնել է 27-ամյակը ինչի առթիվ երեկույթ է կազմակերպել Երևանի ժամանցի վայրերից մեկում։ Լիայի խոսքով՝ տարեդարձը տոնելու այլ նախասիրություններ ունի, սակայն այս տարի ընկերներն իր փոխարեն ամեն ինչ արել են, Լիային այս մասին ասել են օրվա թեման ընտրելիս: Նրանց ընտրությունը կանգ է առել սև և սպիտակ գույների վրա։ Երեկույթի «դրես կոդը», ըստ դերասանուհու, եղել են ուղիղ կամ ձիգ հավաքած մազերը, սև կամ սպիտակ զգեստները։

Tert.am Life-ը ներկա է եղել դերասանուհու տարեդարձին, լուսանկարել հետաքրքիր պահերն ու զրուցել հոբելյարի հետ։

Մտածում էի, որ չեմ նշելու ծնունդս։ Սովորաբար այդ օրը սիրում եմ ընտանիքիս հետ լինել: Ընկերուհիներիս հետ սուրճ էինք խմում, առաջարկեցին, որ  այս տարի կարելի է նշել օրս։ Օրվա հետ կապված ամեն ինչ արել ու մտածել են ինձ շատ հարազատ մարդիկ, ապա փոխանցել են դիզայներ Տաթև Էլիգունյանին: Ես չեմ էլ իմացել, թե ինչ է լինելու, ինչ ուտեստներով, աքսեսուարներով, որովհետև ամեն ինչ Տաթևն է արել»,- ասաց Լիան։

Չնայած թեմատիկ երեկույթի գույները երկուսն էին, հյուրերի զգալի մասը նախապատվությունտ տվել էր սևին․ «Մտածել էինք, որ ամեն բան սև և սպիտակ ենք անելու, ոչ թե միայն ես եմ սպիտակ զգեստով լինելու, մյուսները՝ սև, սակայն, քանի որ հայերիս զգեստապահարանում գերակշռում  է սևը, ստացվեց այնպես, որ ես սպիտակ զգեստով էի, հյուրերիս զգալի մասը՝ սև։ Շատ գեղեցիկ էր նայվում, հատկապես, որ հայկական ավանդական ռեստորանայաին «ուտուշ-խմուշ» չէր, այլ թեմատիկ երեկույթ»։

Լիայի խոսքով՝ իր տարիքին առավել փիլիոսոփայորեն է մոտենում՝ այն բաժանելով երկու մասի․ «Ես տարիքս հոգով եմ զգում, իսկ ֆիզիկական տարեթիվս երկու մասի եմ բաժանում՝ 2 և 7, իսկ դրանք երկու շատ փոքր թվեր են ու չեն կարող ինձ նեղել կամ նեղացնել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել