Ծանոթության էջերում միլիոնավոր մարդիկ փնտրում են իրենց երկրորդ կեսերին: Ինչպե՞ս կարելի է գտնել հենց այդ միակին: Հարաբերությունների մասնագետները կիսվել են մի քանի խորհրդով, որոնք կարող են օգնել դիմացինի մոտ լավ տպավորություն թողնել:
Իրական լուսանկարներ արեք
Տարիքի, հասակի և մնացած այլ բաների մասին մի ստեք: Կզարմանաք, երբ տեսնեք, թե որքան շատ մարդ կսկսի Ձեզնով հետաքրքրվել:
Ինքնակենսագրականը լակոնիկ դարձրեք
Ձեր կյանքի մասին ոչ ոք չի ցանկանում դիսերտացիա կարդալ: Պետք է լինել լակոնիկ ու դիպուկ: Ցանկացած էջում պետք է լինի՝
- 3 բան, որոնց մասին ցանկանում եք բարձրաձայնել,
- 2 բան, որոնք ցանկանում եք դիմացինին ներկայացնել,
- 1 բան, որ ցանկանում եք ինչ-որ մեկի հետ անել։
Պատմեք հետաքրքրությունների և զվարճանքների մասին
Սա ոչ միայն կօգնի բացահայտել Ձեր բնավորությունը, այլ նաև կօգնի հասկանալ, թե ում եք համապատասխանում:
Ավելացրեք այն առարկաների լուսանկարները, որոնք ցանկանում եք ունենալ
Դա կարող է լինել թենիսի գնդակ, խոհանոցային գիրք, գինի կամ էլ ուղղակի կենդանի:
Եղեք դրական ու ինքնավստահ
Բացասական աուրայով մարդիկ միշտ վանում են: Ընտրեք ավելի դրական լուսանկարներ:
Ոճային ու գունավոր լուսանկարներ ունեցեք
Կրեք հասարակ, բայց վառ հագուստներ: Լիաթոք ժպտացեք, նայեք ուղիղ տեսախցիկին:
Մի մոռացեք սոցիալական ցանցերի մասին
Միավորեք Instagram-ը և Facebook-ը: Սովորաբար մարդիկ ժամանակի մեծ մասը ծախսում են հենց այդպիսի էջերի վրա, չէ՞ որ նրանք այսպես են բացահայտում դիմացինին:
Մտածեք պրոֆեսիոնալ լուսանկարների մասին
Այդ լուսանկարները կօգնեն ընդգծել Ձեր առավելությունները:
Ավելացրեք առավելագույնը մեկ լուսանկար
2013-ին Match.com-ում անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ տղամարդկանց 60%-ը և կանանց 82%-ն ամառային լուսանկարներ ավելի շատ են նախընտրում: