Մեր օրերում հազվադեպ կարող ենք հանդիպել մարդկանց, ովքեր հատել են 100 տարեկանի սահմանը։ Չեխ լուսանկարիչ Ժան Լենգերը կարողացել է ստեղծել մի ֆոտոշարք, որտեղ հավաքել է 13 մարդու, ովքեր արդեն մեկ դար է՝ ապրում են Երկիր մոլորակի վրա։ 

Ամեն ինչ սկսվեց, երբ չեխ լուսանկարիչը որոշեց, որ պետք է ստեղծի այնպիսի մի ֆոտոշարք, որը ցույց կտա, թե ինչ կարող է անել ծերությունը մարդու հետ։ ֆոտոշարքն ավելի տպավորիչ դարձնելու համար նա իր շուրջը հավաքեց այնպիսի մարդկանց, ովքեր 100 տարեկան և դրանից բարձր տարիքի են, ու նրանց այժմյան նկարները համեմատեց նրանց երիտասարդ տարիների լուսանկարների հետ։ 

Արդյունքում ստեղծվեցին լուսանկարներ զույգերով, որոնց մի կողմում նույն մարդկանց երիտասարդ լուսանկարներն են, իսկ մյուսում՝ ծեր տարիքի լուսանկարները։ Ֆոտոշարքը չափազանց հուզիչ է, քանի որ դու կարողանում ես նայել ու հասկանալ, թե ինչ կարող է անել տարիքն ու ժամանակը մարդու հետ։ 

Ֆոտոշարքը հենց այդպես էլ անվանվեց՝ «Դարի դեմքը»։ Այս մարդիկ հասարակ մարդիկ չեն։ Նրանցից շատերը տեսել ու հաղթահարել են համաշխարհային երկու պատերազմ, ու նրանց դեմքերին կարելի է տեսնել դաջված պատերազմի, ցավի ու իմաստության կնիքը։ 

Առաջարկում ենք ծանոթանալ ֆոտոշարքին ու հասկանալ, թե ինչքան ամենազոր է ժամանակը մարդու հետ փոխհարաբերություններում։ 

1. Պրոկոպ Վեյդելեկ, 22 և 101 տարեկան

2. Բեդրիշկա Քոհլերովա, 26 և 103 տարեկան

3. Լյուդվիգ Չուբիկ, 20 և 102 տարեկան

4. Վինսենթ Ժետելինա, 30 և 105 տարեկան

5. Մարիա Ֆեյֆարովա, 101 տարեկան

6. Անտոնին Կովար, 25 և 102 տարեկան

7. Աննա Վասինովա, 22 և 102 տարեկան

8. Ստանիսլավ Սպացիլ, 17 և 102 տարեկան

9. Աննա Պոչոբրադսկա, 30 և 100 տարեկան

10. Անտոնին Բալդրման, 17 և 101 տարեկան

11. Մարի Բուրեսովա, 23 և 101 տարեկան

12. Վլասկա Չիշկովա, 23 և 101 տարեկան

13. Լյուդմիլա Վիսլոժիլովա, 23 և 101 տարեկան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել