Հուլիոս Կեսարի անունը ծանոթ է բոլորին։ Նա երևի թե ամենահայտնի զորավարն է և քաղաքական գործիչը։ Նա նաև հոյակապ հռետոր և գրող է եղել, ով իրենից հետո թողել է «Գալերի պատերազմի մասին գրություններ» հայտնի աշխատությունը, որը մեր օրերում համարվում է պատմական արժեքավոր աղբյուր։ Նրան են վերագրվում մի շարք հայտնի թևավոր խոսքեր։
Ձեզ ենք ներկայացնում նրա 10 լավագույն մտքերը․
- Եկա, տեսա, հաղթեցի։
- Ապրիր այնպես, որ մահանալուցդ հետո ծանոթներդ ձանձրանան։
- Ոչ մի հաղթանակ չի կարող տալ այնքան, որքան կարող է խլել մեկ պարտությունը։
- Պատերազմը նվաճողներին ցանկացած պայմաններ թելադրելու իրավունք է տալիս։
- Հանճարեղ թշնամին կթաքնվի այնտեղ, որտեղ դուք ամենաքիչը կփնտրեք նրան։
- Ավելի լավ է լինել առաջինը գավառում, քան երկրորդը Հռոմում։
- Մարդիկ մեծ հաճույքով հավատում են այն ամենին, ինչին ցանկանում են հավատալ։
- Փորձը մարդկային հնարամտության հետ միասին ամեն ինչի ուսուցիչն է։
- Ավելի լավ է միանգամից մահանալ, քան ապրել մահվան սպասումով։
- Եվ դու, Բրուտոս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել