Իռլանդիան կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու նոր պլան է առաջարկում։

Այստեղ նախատեսում են 440 միլիոն ծառ տնկել երկու տասնամյակի ընթացքում, որպեսզի արագացնեն և ավելի արդյունավետ դարձնեն կլմայական ճգնաժամի դեմ պայքարը։ Սա նշանակում է, որ Իռլանդիայում օրական ավելի քան 60,000 ծառ կտնկվի։

Իռլանդիան իր կլիմայական պլանի մասին առաջին անգամ հայտնել է 2019 թ. հունիսին՝ խոստանալով տարեկան 19,768 ակր նոր անտառային տարածք ստեղծել։

Հունիսին հրապարակված զեկույցում նշվում է, որ ծառատունկը, հատկապես այն շրջաններում, որտեղ անտառները նախկինում ոչնչացվել են, համարվում է լավագույն միջոցներից մեկը «կլիմայական փոփոխություններին համարժեք պատասխան տալու»։

Կառավարությունը ցույց է տվել, որ այդ ծառերի 70%-ը փշատերև կլինի, իսկ մնացած 30%-ը՝ լայնատերև՝ լայն, վառ տերևներով։

Յուրաքանչյուր 100 ակրի վրա կտնկվի 2500 փշատերև կամ 3300 լայնատերև ծառ՝ հիմնականում գյուղատնտեսական հողերի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել