Ի՞նչ տոկոսով են բանկերը գումար վերցնում և ի՞նչ տոկոսով են տալիս քաղաքացիներին:
Ու ինչո՞ւ է տարբերությունը էդքան մեծ: Խոշոր բիզնեսի են վերածել բանկային համակարգը ու ժողովրդի հետ ղումար են խաղում:
Էս վարի գնացած երկրում միանշանակ պիտի ՁԵՌՔ ՄԵԿՆԵԼ քաղաքացուն:
Ոչ թե նրա քրտինքի հաշվին տռզել:
Ուր էր թե մենակ քրտինքի հաշվին լիներ....
Մոտեցեք գնացող ավտոբուսներին ու հարցրեք: Մեծ մասը վարկերի տակ ճկռել, տուն-տեղ ծախել, պետության հետ հաշիվները փակածներն են, գիտե՞ք:
Հենց պետության հետ հաշիվներդ փակում ես, մնում ես տկլոր:
Բայց մենք էն երկիրն ենք, որ ծիրանը շան ոտի հետ պիտի փչանա, մի թասիբով տղա չկա, որ էս գործը մարդավարի կազմակերպի, բայց բիոզուգարան եվրոպական մակարդակի անպայման պիտի ունենանք:
Բա բանկային համակարգում ինչո՞ւ չենք ձգտում հասնել Եվրոպային:
Հետաքրքիր է` 24 տոկոսով վարկ մեկ էլ ո՞ր երկիրներն են տալիս:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/670854.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել