2018թ.-ի հոկտեմբերի մեկին աշխարհը կորցրեց մեծագույն արտիստ, երգահան  ու երգիչ Շառլ Ազնավուրին։ Այսօր լրանում է հանրահայտ շանսոնյեի մահվան 1 տարին։ Առաջարկում ենք ծանոթանալ լեգենդի կյանքը բացահայտող 10 կարևոր փաստի։ 
1. Իր ամբողջ կյանքի ընթացքում Շառլը գրել է շուրջ 1300 երգ և վաճառել 200 մլն սկավառակ։ 
2. 2017թ.-ի օգոստոսի 24-ին Ազնավուրը ստացավ իր աստղը Հոլիվուդի փառքի արահետում։ Աստղը գտնվում է հենց նույն տեղում, որտեղ Ազնավուրը համերգ է ունեցել։ 
3. Շառլ Ազնավուրը գրել է 3 գիրք, որոնք հիմնականում ունեն կենսագրական բովանդակություն և բավական շատ են վաճառվել։ 
4. Ազնավուրը նկարահանվել է շուրջ 60 ֆիլմում և համագործակցել այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռենե Կլարը, Կլոդ Շաբրոլը և Կլոդ Լելուշը։
5 Նա ունի 6 երեխա՝ Սեդան, Շառլը, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլյան։ 
6. Համաձայն Time-ի և CNN-ի համատեղ հարցման՝ Շառլ Ազնավուրը հռչակվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչ։ 
7. Նա երգել է շուրջ 75 տարի։ Շառլ Ազնավուրը բեմին է հայտնվել 9 տարեկանում, երբ դեռ երեխա էր։ 
8. Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնեց «Շառլը Հայաստանի համար» բարեգործական միությունը, որը զբաղվում էր տուժածների օգնությամբ։ Pour toi Arménie երգի տեսահոլովակի ստեղծման արդյունքում մասնակցեցին 90 հայտնի երգիչ ու արտիստ։ 
9. Նրա պրոֆեսիոնալ երգչի կարիերան սկսվեց 1946թ.-ին, երբ նրան նկատեց Էդիթ Պիաֆը։
10. 2017թ․-ին Ազնավուրը մեդալ ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին փրկելու համար։ Նրան մեդալը շնորհեց անձամբ Իսրայելի նախագահը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել