Ուելսի Բրեքոն քաղաքից 31-ամյա Լաուրա Ուոլշը կարողացել է սիրել և ընդունել իր մարմինը, և այժմ աղջիկն օգնում է նման խնդիր ունեցողներին:

Լաուրան սովորական դեռահաս էր, որին քիչ էին անհանգստացնում քաշի կորստի հետ կապված հարցերը: Աղջիկը տպավորիչ կազմվածք ուներ, բայց երբեք չէր տառապել ավելորդ քաշից և լիովին գոհ էր իրենից: Սակայն երբ բրիտանուհին դարձավ 20 տարեկան, տարօրինակ ձևով սկսեց գիրանալ և հասավ իր համար անհավատալի՝ 101 կգ ցուցանիշի: Խուճապի մատնված աղջիկը շտապեց դիմել բժիշկների օգնությանը, բայց նրանք միայն հորդորում էին քիչ ուտել և սպորտով զբաղվել:

Фото © Instagram / perks_of_being_laura

Եվ միայն այն ժամանակ, երբ Լաուրան դարձավ 25 տարեկան, հնարավոր եղավ պարզել իրավիճակը, գրում է Daily Star-ը: Բժիշկները վերջապես ախտորոշեցին, որ քաշի ավելացման պատճառը, մարմնի մազածածկույթի մեծացումը և անկայուն տրամադրությունը ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի հետևանք են: Եվ սա շրջադարձային պահ դարձավ, երբ բրիտանուհին որոշեց վերանայել վերաբերմունքն իր նկատմամբ:

https://static.life.ru/667d0bbd2e2be6aae383c5abf780a7e1__980x.jpg

Աղջիկը, ծանոթանալով Instagram-ի նմանատիպ խնդիր ունեցող օգտատերերի գրառումներին, ոգեշնչվեց և որոշեց ունենալ իր սեփական էջը: Լաուրան որոշեց, որ չպետք է ատել սեփական մարմինն անկատարության համար, որ այն կարող է նաև լինել գրավիչ, և պարտադիր չէ բոլորից թաքնվել: Բրիտանուհին սկսեց հրապարակել ներքնազգեստով և լողազգեստներով լուսանկարներ, սակայն համացանցի թրոլներն անողոք էին:

Фото © Instagram / perks_of_being_lauraՍակայն Լաուրան ոչ միայն կարողացավ սիրել իրեն, այլև սովորեց անտեսել բացասականը համացանցում: Աղջիկը 50 հազար բաժանորդ ունի, որոնց համար ոգեշնչման օրինակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել