Factor.am-ը գրում է.

ՊԵԿ նախկին ղեկավար, ՀՀ ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին մեղադրանք առաջադրված չէ: Factor.am-ն Ազգային անվտանգության ծառայությունից փորձել է ճշտել՝ արդյո՞ք Գագիկ Խաչատրյանի որդիներին մեղադրանք է առաջադրվել և արդյո՞ք ծառայությունը տեղեկություն ունի նրանց գտնվելու վայրի մասին։ «Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն, հետևաբար՝ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Նշենք, որ պաշտպանական կողմը բողոքարկել էր Խաչատրյանին կալանավորելու որոշումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել