Կարդացեք հարցերը և պատասխանեք առանց երկար մտածելու: Թեստը կբացահայտի ձեր հոգու ամենախորը գաղտնիքները: Եվ այսպես՝ պատկերացրեք ձեզ հետևյալ իրավիճակներում․
1. Դու զբոսնում ես անտառում: Ո՞ւմ հետ (նշել կոնկրետ անձնավորության):
2. Զբոսանքի ընթացքում դու հանդիպում ես մի կենդանու: Ինչպիսի՞ն է այն:
3. Ի՞նչ է կատարվում, երբ դու տեսնում ես այդ կենդանուն: Դեպքերի ի՞նչ զարգացումներ են լինում:
4. Անտառի խորքում դու գտնում ես մի տուն, որի մասին միշտ երազել ես: Ինչպիսի՞ն է այն: Ի՞նչ է իրենից այն ներկայացնում:
5. Արդյո՞ք այդ տունը շրջապատված է ցանկապատով, ինչպես դու ես պատկերացրել: Եթե այո, ապա ինչպիսին է այն:
6. Դու մտնում ես տուն ու գնում ես դեպի հյուրասենյա՞կ: Նկարագրիր այն: Ի՞նչ ես դու տեսնում սեղանին, ի՞նչ ես տեսնում շրջապատում:
7. Դու հետնամուտքվ դուրս ես գալիս դեպի այգի և տեսնում ես որ խոտերի մեջ մի տարա է ընկած: Ինչպիսի՞ն է այն: Ինչի՞ց է այն պատրաստված:
8. Իսկ դու ի՞նչ կանես այդ տարայի հետ:
9. Դու գնում ես մինչև այգու վերջը և տեսնում ես ջրային մի պատնեշ: Ի՞նչ է այն: Լողավազա՞ն, լճա՞կ, թե այլ բան:
10. Ինչպե՞ս ես դո հաղթահարում այդ խոչընդոտը:
Արդյունքները
1. Այն մարդը, ով այժմ գտնվում է քո կողքին, քեզ համար ամենակարևորն է այս պահին: Այժմ նրան են նվիրված քո բոլոր մտքերը:
2. Այս հարցի պատասխանի դեպքում կարևոր են կենդանու չափսերը: Եթե այն փոքր է, ապա քո խնդիրներն էլ այժմ փոքր են, իսկ եթե մեծ է, ապա այս պահին քո կյանքում կան մեծ խոչընդոտներ:
3. Կենդանու հետ իրադարձությունները բնութագրում են քո վերաբերմունքը այդ խնդրի նկատմամբ:
4. Տան չափսերը և բնութագրերն արտացոլում են քո ամբիցիաները քո իսկ պլանների մեջ:
5. Ցանկապատի առկայությունը կամ բացակայությունը խոսում են քո բնավորության բաց կամ փակ լինելու մասին: Որքան բարձր և ամուր է ցանկապատը, այնքան դու ավելի շատ ես ընդվզում քո կյանք մուտք գործել ցանկացողների առաջ:
6. Եթե հյուրասենյակի նկարագրության ժամանակ դու չես հիշատակում ծաղիկներ, տարատեսակ սնունդ կամ մարդկանց` սեղանի շուրջ, ապա դա նշանակում է, որ քո գործերը ներկայումս այնքան էլ լավ չեն:
7. Նյութի տեսակի նկարագրությունը, որից պատրաստված է տարան, բնութագրում է առաջին հարցի պատասխանում նշված անձի հետ ունեցած հարաբերությունների ամրությունը:
8. Տարայի հետ կատարված գործողությունը բնութագրում է քո պլանները, որոնք դու ունես այդ անձի հետ կապված:
9. Ջրային պատնեշի մեծությունը բնութագրում է քո սեռական ցանկության աստիճանը:
10. Եթե դու մտնես այդ ջրի մեջ կամ թռչես դրա վրայով, դա կնշանակի, որ դու կիրագործես քո ցանկությունները: