Ուրեմն՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է, որ ինքն այլևս այնքան իշխանություն ունի, որ մարզում իր կարգադրությամբ են այսուհետև գյուղապետեր նշանակվելու և ազատվելու։ Քնել-արթնացել ու «հրովարտակ է» արձակել, որ Նորաշեն համայնքի ԸՆՏՐՎԱԾ գյուղապետն ազատված է պաշտոնից։ Ամբողջ գյուղն իրար է խառնել, մարդկանց նորից իրար դեմ հանել։

Երեկ ասել եմ, հիմա կրկնում եմ՝ թավշիստների այս բանդան թքած ունի օրենքի ու օրինականության վրա։ Իրենք այլ ռեժիմով են աշխատում, այլ սկզբունքներով առաջնորդվում։ Մենք ծիծաղում ենք, կռակադիլ ասում և այլն, բայց ցավալի փաստն այն է, որ պետություն չկա։ Զավթել են պետությունն ու ինչ ուզում, անում են։ Սա է իրականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել