Ջենի Լուիզը, ով բրիտանացի հայտնի լուսանկարիչ է և աշխատել է հայտնի մարդկանց հետ, ստեղծել է մի ֆոտոնախագիծ, որը կհուզի յուրաքանչյուրի դիտողի։
Հետաքրքրական է, որ Ջենին, ով աշխատել է այդքան հայտնիների հետ, իրականում խոստովանում է, որ նրանցից ոչ մեկ երևի թե չէր համաձայնվի իր ծննդաբերության առաջին իսկ օրը մասնակցել այսպիսի ֆոտոշարքի։
Լուսանկարները պատմում են, թե ինչքան գեղեցիկ են մայրն ու երեխան, երբ առաջին անգամ հանդիպում են իրար։ Ֆոտոնախագիծը ստեղծվել է երեխաների ծնունդի հենց առաջին օրը և այդպես էլ կոչվում է՝ «Կյանքի առաջին օրը»։
Ֆոտոշարքն այնքան հուզիչ է, որ կարող է հուզել ոչ միայն մայրերին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր չեն կարող անտարբեր անցնել մոր ու երեխայի չբացատրվող գեղեցկության կողքով։
Մայրերին համոզելը դժվար չի եղել, քանի որ նրանք սիրով են մասնակցել այս գեղեցիկ ֆոտոնախագծին՝ վստահ լինելով, որ այս լուսանկարները հետո պահելու են ամբողջ կյանքում՝ որպես իրենց ու իրենց երեխայի առաջին գեղեցիկ հիշողություն։
Առաջարկում ենք ծանոթանալ հուզիչ ու գեղեցիկ ֆոտոշարքին, որը ձեր օրը կլցնի մայրական ջերմությամբ։




