Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Հայ ազգային հերոս, Ն. Ռիժկովի ծննդյան օրն է, չնայած նրա մեծ ավանդին աղետի գոտում, միլիարդավոր դոլլարների օգնությանը, այսօր քչերը հիշեցին հայ ժողովրդի մեծ բարեկամի ծննդյան օրը, փոխարենը գնահատում և արժևորում են հրեշ անդոյի (Անդրնիկ Քոչարյան) տեսակին, ով Ռիժկովի շնորհիվ աղետի գոտում հայտնված տեխնիկան և օգնությունը մսխեց(ըստ ինձանինց ավելի ավագ գյումրեցիների), որի մասին մինչև հիմա գյումրեցիները սարսափով են հիշում:
Հայ ժողովուրդը Ռիժկովի արածը չմոռացավ և նրան շնորհեց Հերոսի կոչում, աղետի գոտու բնակիչը չմոռացավ նաև Ադրանիկ Քոչարյանին և նրա սարսափելի իշխանավարումը աղետի գոտում և նրան կոչեց Հրեշ Անդո: Բայց վստահ եմ, որ մի օր էլ հայ իրավապահները կբացահայտեն միլիարդավոր դոլլարների տեխնիկայի և օգնության ու շինանյութի , ինչպես նաև օգնության գումարների անհետացումը, և Հրեշը և նրա գործընկերները կհայտնվեն ոչ միայն պտմության աղբանոցում այլ նաև իրենց ծերությունը կանցկացնեն Հյաստանի որևէ քրեակատարողական հիմնարկում: Հ.Գ Գյումրեցիները պետք է իմանան, որ Հրեշը 2000 թվականից մինչ 2018 թվականը ոչ մի տեղ չի աշխատել, իսկ նրա զավակները ուսանել են Հայաստանի և աշխարհի լվագույն բուհերում, որդիներից մեկը նույնիսկ բանակ չի գնացել: Հ.Գ 2 տեղեկացված մարդիկ ասում են, որ Ռուսաստանում և Ուկրաինայում մի քանի միլիոն դոլարի աղետի գոտուց գնացած տեխնիկա է աշխատում, տեսնես ումն է և ով է տասնամյակներ այդ գումարով ապրում? գուցե հուշեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել