Armenpress.am-ը գրում է․

Ֆրանսիայի Դիժոն քաղաքի դատարանն ընդունել է որոշում, որն արգելում է երեխային անվանել «Ջիհադ» անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2018 թվականին Դիժոնի բնակիչներից մեկը որդի էր ունեցել և որոշել էր նրան անվանել «Ջիհադ»: Գործի՝ ամիսներ տևած քննությունից հետո ընտանեկան հարցերով դատավորը վճռել էր, որ անունը «վնասում է երեխայի շահերին»:

«Անգամ եթե «Ջիհադ» անունն արաբական աշխարհում օգտագործվում է և նշանակում սրբազան պատերազմ, ունի դրական իմաստ, հասարակության մեջ այն շարունակում է մնալ ու ասոցացվել իսլամական ծայրահեղական շարժումների հետ»,- ասվում է դատարանի որոշման մեջ:

Ֆրանսիական ռադիոկայանը հայտնում է, որ երեխային անվանելու են «Ջահիդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել