«Տարվա երգ» մրցանակաբաշխությունն ամեն տարի անցկացվում է Սոչիում։ Մրցանակներ են ստանում հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները: Այս տարի Սոչի էին մեկնել Սարգիս Ավետիսյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Քրիստինե Պեպելյանը, Արամեն, Սարոն, Արմենչիկը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սոնան, Նունե Եսայանը, Հայկոն, Իվետա Մուկուչյանը և այլք:

Համերգի ժամանակ հումորային համարներ էլ են եղել: Ներկա էր նաև Միխայիլ Գալուստյանը, ում համար Սոչիում նաև տեսահոլովակ են նկարահանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել