Հուլիս 2-ին ժամը 7-ին ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեն Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև կազմակերպում է մոմավառություն նվիրված Հրաչ Մուրադյանի հիշատակին։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց հայտնաբերվել էր Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դին: Հ. Մուրադյանը մահացել էր գլխին աջ քունքի հատվածից 1,5 սմ վերև ստացած հրազենային վնասվածքից: Հրաչ Մուրադյանի սպանության առիթով քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` դիտավորյալ սպանություն, և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահել, հատկանիշներով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_195718.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել