Aysor.am-ը գրում է.

Այսօր քննարկվում էր մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված կալանավորման որոշման դեմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Բավականին խոր քննարկումներ տեղի ունեցան։ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ակնհայտ և կոպիտ խախտումներ, այսինքն՝ կալանավորումն այնպիսի հանգամանքներով է հիմնավորել, որոնք հանգեցրել են ակնհայտ կոպիտ խախտումների։ Մենք ՀՀ արդսարադատության նախարարին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում ենք ներկայացրել», - նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը նույնիսկ չէր կարող պատկերացնել՝ արդյոք մեղադրանք, նման հանցագործություն առկա՞ է, թե՞ ոչ։

«Բայց ինչ է արել դատարանը. դատարանը գրել է, որ մեղադրանքը, հիմնավոր կասկածն առկա է։ Հիմա, ցանկացած անձ, ողջամիտ դիտորդ, եթե ուսումնասիրի դատարանի որոշումներն ու նյութերը, կտեսնի, որ  հիմքեր ընդհանրապես չկան։ Դատարանը չունի փաստական տվյալ, որի հիման վրա կարող էր հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարել, այսինքն՝ որոշել հանցագործություն կա՞, թե՞ ոչ», - շեշտեց Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը համոզմունք հայտնեց՝ դատարանը պետք է վեր կանգնի անձերից, ինչը չի արել։

«Պարոն Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերվում է ձերբակալմանը, անձին կարող են ձերբակալել, եթե կան հիմքեր։ Մենք, նպատակից բացի, նաև դատարանում հիմքերն էինք վիճարկել։ Դատարանն արձանագրել է, որ հիմքերն առկա չեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել