Գլխավոր մրցակցությունը ընթանում էր աշխարհում հայտնի 21 ճարտարապետական շինությունների միջև: Թեկնածուների շարքում էին այնպիսի շինություններ, ինչպիսին են` Աթենքի Ակրոպոլիսը, Էյֆելյան աշտարակը, Եգիպտական բուրգերը, Մոսկվայի Կրեմլը, Նյու Յորքի Ազատության արձանը և էլի շատ հայտնի կառույցներ: Սակայն նշված կառույցներից և ոչ մեկը չհայտնվեց գլխավոր ցուցակում: Անգամ հանրահայտ Եգիպտական բուրգերը, որոնք դեռևս 2000 տարի առաջ հին հույների կողմից ճանաչվում էին որպես 7 հրաշալիքներից մեկը, չընդգրկվեցին այս ցուցակում: Սակայն Եգիպտական բուրգերին փոխարինելու եկավ Մեքսիկայի պատմական Չիչեն-Իցա քաղաքի Մայաների բուրգը: 
Հետաքրքիր է, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ն չի ճանաչում ընտրությունների այս արդյունքները: ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարները գտնում են, որ աշխարհի ոչ բոլոր երկրներում են հնարավորություն ունեցել մասնակցելու այս ընտրություններին, քանի որ դեռևս կան մեր մոլորակում շրջաններ, որտեղ չկան բջջային հեռախոսներ և ինտերնետ:  
Այնուամենայնիվ, 2007 թ.-ի հուլիսի 7-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսսաբոնում տեղի ունեցած մեծ շոուի ժամանակ պաշտոնապես հայտարարվեցին աշխարհի 7 նոր հրաշալիքների անունները:
.Հռոմի Կոլիզեյումը
.Չինական Մեծ պատը
.Թաջ Մահալը
.Պետրա` ժայռաքանդակ քաղաքը Հորդանանում
.Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրոյում
.Ինկերի Մաչու Պիկչու քաղաքը Պերուում
.Մայաների Չիչեն-Իցա քաղաքը Մեքսիկայում
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 7 նոր հրաշալիքների լուսանկարները:

Հռոմի Կոլիզեյումը

Չինական Մեծ պատը

Թաջ Մահալ

Պետրա

Քրիստոսի արձանը 
Մաչու Պիկչու
Չիչեն Իցա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել