Ոգու ուժը կա՛մ կա, կա՛մ ոչ։ Ձևացնելն անհնար է։ Աստղերը չափազանց մեծ ոգու ուժով օժտել են միայն կենդանակերպի մի քանի նշանի։
Բնավորության այս գիծը հնարավոր չէ շփոթել որևէ այլ գծի հետ․ ուժեղ մարդիկ միանգամից ուշադրություն են գրավում։ Եկեք տեսնենք, թե ո՞ւմ բախտն է բերել տիեզերքից այսպիսի նվեր ստանալու համար։
1. Խոյ
Խոյերը կենդանակերպի բոլոր նշաններից ամենաշատն են ուժեղ ոգով։ Դա գիտեն բոլորը, և նույնիսկ դա իմանալու համար հարկավոր չէ այցելել աստղաբանին։ Խոյերն ամեն ինչ կարող են, նույնիսկ ամենաբարդ արարողություն կազմակերպելը։
Կրակի այս ներկայացուցիչները երբեք չեն նահանջում և երբեք չեն հանձնվում։ Նրանց կարգախոսն է. «Միայն առա՛ջ»։ Խոյերը կենսուրախ են և լավատես։ Նրանց բաժակը միշտ կիսով չափ լիքն է։
2. Ցուլ
Առաջին հայացքից չես էլ ասի, որ Ցուլերն օժտված են ոգու ուժով և կամային բնավորությամբ։ Նրանք կոնֆլիկտի մեջ չեն մտնում, վեճեր չեն հրահրում, չեն առանձնանում նախաձեռնությամբ։
Ոգու ուժը դրսևորվում է, երբ տեղի է ունենում իրադարձություն, որը վտանգ է ներկայացնում Ցլի կամ նրա ընտանիքի համար։ Նա չի դադարում կրկնել. «Ինչ պատահում է, բարին դա է»։
3. Այծեղջյուր
Այս նշանի ներկայացուցիչները չգիտեն՝ ինչ է պարտությունը։ Կյանքի բացթողումներն ու անհաջողություններն ընկալում են որպես անգին փորձ, որոնք անհնար է ստանալ այլ կերպ։
Այծեղջյուրները երբեք չեն վհատվում։ Նրանք ուղղակի նորից կանգնում են և անում իրենց գործը, կարծես ոչինչ էլ չի եղել։ Նույնիսկ ամենաոչբարենպաստ հանգամանքներն ունակ չեն խախտելու նրանց հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Շարունակությունն այստեղ՝ 5 ամենաուժեղ Կենդանակերպի նշանները, որոնց ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել։