Aysor.am-ը գրում է․

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քանի որ վերջին շրջանում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը։

Հիշեցնենք՝ Այվազյանը միայն վերջերս է նշանակվել այս գործով քննչական խմբի ղեկավար։ Մինչ այդ քննչական խումբը ղեկավարում էր Յուրա Իվանյանը, որը, ինչպես լրագրողների հետաքննությունն էր պարզել, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է։ Հենց այդ նախարարն էր 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:

Լրագրողների հարցին, թե արդյոք ի հայտ եկած նոր տեղեկությունները կարող են լինել քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի կողմից թաքցրած տեղեկությունները, Այվազյանը հստակ չպատասխանեց և միայն ասաց. «Թույլ տվեք այս պահին իրավական գնահատականներ չտալ։ Պարզապես կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է, որի հիման վրա առաջիկայում հստակ տեղեկություն կփոխանցվի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել