Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևը (Qürbət Qürbət oğlu Quliyev)։
Ամենայն հավանականությամբ, Գուլիևը վիրավորվել է հարավարևելյան հատվածում տեղակայված Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, քանի որ խոցման օրն ու սահմանագծի ուղղությունը համընկնում են։
Զինծառայողի կոչումն ու այլ տեղեկություններ ճշտվում են։
Փաստորեն, Ադրբեջանի զինուժն այդ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երկու կորուստ է ունեցել։
Գուլիևին այսօր են հուղարկավորել, լուսանկարներն ու տեսանյութը տեղադրում եմ։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունն, ինչպես միշտ, լռում է։
2016-ից այսպիսի լուսանկար ունի համացանցում։ Թևքանշանը լավ չի երևում, բայց համազգեստից ենթադրում եմ, որ, հնարավոր է, ծառայել է նաև ՆԳՆ ներքին զորքերում։