Ադամանդի մեջ առկա հանքանյութերի պատճառով գիտնականների մոտ նոր հարցեր են առաջացել՝ կապված Երկրի մանթրայի հետ։

Հարավային Աֆրիկայում գտնված ադամանդի ներսում գիտնականները հայտնաբերել են հանքանյութեր, որոնք գիտությանը հայտնի չեն։ Ենթադրվում է, որ ադամանդը ձևավորվել է 240 կմ խորության վրա։ Այն գտնվել է Հարավային Աֆրիկայի Քոֆի-ֆոնտեյնա ադամանդի հանքավայրում։ Ադամանդի ներսում հայտնաբերվել է մուգ-կանաչավուն անծանոթ տարր։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն անսովոր քիմիական բաղադրություն ունի։

Հանքանյութը ստացել է «գոլդշմիդտիտ» անվանումը՝ ի պատիվ ժամանակակից քիմիայի հիմնադի Վիկտոր Մորիցա Գոլդշմիդտի։ «Գոլդշմիդտը» պարունակում է կալիում և նիոբիում, ինչպես նաև քիչ հանդիպող լանտան և ցերիյ տարեր։ Այն փաստը, որ հանքանյութերի մեծ մասը նիոբին և կալիումն են խոսում է այն մասին, որ այն ձևավորվել է բացառիկ գործընթացների ազդեցության տակ։

Երկրի մանթրան խիտ ապարների շերտ է, որը գտնվում է երկնակեղևի և միջուկի միջև։ Այն սկսվում է մոտ 32 կմ խորությունից, իսկ նրա հաստությունը մոտ 3000 կմ է։ Հենց այստեղ էլ, ըստ գիտնականների, ձևավորվում են ադամանդները։ Այս պատճառով, քանի որ դժվար է հասնել մանթրային, գիտնականները նրա մասին ենթադրություններ են անում՝ ուսումնասիրելով ադամանդները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել