Կնոջն առաջարկեք ալկոհոլային խմիչք ընտրել և կիմանաք նրա ծրագրերը ձեզ հետ կապված:
1. Նարնջի հյութ
Չխմող կանայք կոդավորված տղամարդկանցից վտանգավոր են: Նրանք ուզում են ամեն ինչ վերահսկել, տղամարդկանց վերևից են նայում, ինչպես երեխաների: Գուցե նա չխմելով ուզում է ձեզ վրա լավ տպավորություն թողնել: Դա արդեն գնահատելի է:
2. Շամպայն
Նախընտրում են կոկետուհիները, ովքեր տրամադրված են խաղարկային և թեթևամտորեն, դեմ չեն այդ օրն ի սրտե զվարճանալ:
3. Գինի
Կինը գլուխ է հանում զգացմունքային հաճույքներից: Նուրբ ձեռքեր ունի, արտահայտիչ հայացք և գեղեցիկ ձայն: Նա փորձում է կյանքի համը՝ իր ծարավից չամաչելով: Որքան նրա ընտրած գինին թունդ է, այնքան էներգետիկ և ագրեսիվ է կինն անկողնում, որքան թույլ է, այնքան ավելի մեղմ և դյուրաթեք:
4. Լիկյոր
Ամեն կերպ փորձում է ցույց տալ՝ ինքը որքան նուրբ բնույթ ունի: Եթե պատրաստ եք նրա կյանքը նույնքան քաղցր դարձնել, որքան նրա բաժակի պարունակությունն է, առաջ:
5. Ալկոհոլային թունդ կոկտեյլներ
Անկանխատեսելի է: Այդպիսի խմիչքներ ընտրող կանայք շատ անվստահ են: Նրանցից ծեփոնի պես կարելի է ցանկալի սիրուհի ստանալ:
6. Գարեջուր
Ձեզ հետ սիրային հարաբերություններ սկսել չի պատրաստվում: Համենայն դեպս, մոտ ապագայում: Դուք նրան որպես անհատ եք հետաքրքիր: Նա սրամիտ է և հետաքրքրասեր, նրան առանց ինտելեկտի գրավել դժվար է:
7. Օղի
Ընտրում են բավական միայնակ կանայք: Նախքան այդպիսի կնոջ հետ սիրաբանելը մտածեք՝ արդյոք ձեր ուժերը հավասար են:
8. Կոնյակ
Կնոջը պետք է ջերմություն, հոգատարություն, քնքշանք: Կոնյակ ընտրում են հավասարակշռված, ինքնավստահ մարդիկ:
9. Տեկիլա
Էքստրավագանտ կնոջ խմիչք:
10. Կասի՝ ինձ համար միևնույն է, թե ինչ կխմենք
Հավանաբար, նա հերթական սիրային դրաման է ապրում: Ավելի լավ է՝ նրան հանգիստ թողեք: