Armenpress.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-ին վերահաստատել Է Դոնբասի կարգավորմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամությունը, այդ թվում՝ այնտեղ բելառուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու ճանապարհով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պատրաստ ենք խաղաղապահներ, սահմանապահներ, զորքեր մտցնել այնտեղ, եթե լինի երկու կողմի համաձայնությունը,-ասել Է նա ուկրաինական առաջատար ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:-Չնայած ինձ համար մեծ խնդիր Է՝ զորքով հակամարտության մեջ ներքաշվելը»: «Մենք մեզ սահմանի վրա կպահենք այնպես, ինչպես կպայմանավորվեն երկու երկրները՝ Ուկրաինան եւ Ռուսաստանը»,-ճշտել Է նա: Լուկաշենկոն նաեւ հայտարարել Է, որ Մինսկը ոչ ոքի հետ ընկերություն չի անի Ռուսաստանի դեմ: «Մեզ մոտ հանրաքվե Է անցկացվել, եւ բնակչության չորս հինգերորդը հանդես Է եկել ՌԴ-ի հետ բարի դաշնակցային հարաբերությունների օգտին: Երբ դժվար Էր, բացի Ռուսաստանից ու Չինաստանից, մեզ մեծ հաշվով ոչ ոք չպաշտպանեց»,-հիշեցրել Է Բելառուսի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել