Tert.am Life-ը գրում է.

Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը, սեպտեմբերի 23-ին տոնել է ծննդյան տարեդարձը: Նա բոլորել է 13 տարին, ինչի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել երևանյան ակումբներից մեկում:

Tert.am Life-ը ներկա է եղել Լիլիթի տարեդարձի խնջույքին ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Որպես դերասանուհի տարբեր նախագծերում ներկայացած աղջիկն իր խնջույքին հրավիրել էր ինչպես հասակակից ընկերներին, այնպես էլ մայրիկի ընկերներին՝ Ռաֆայել Երանոսյանին, Դիանա Շատվերյանին, որոնց հետ ինքն էլ բավականին շատ ժամանակ է անցկացնում:

«Տարեդարձիս հրավիրել էի իմ ամենամտերիմ մարդկանց: Քանի որ արդեն մտնում եմ թինեյջերական տարիք, որոշել էի ֆուրշետային փարթի ունենալ, որի ընթացքում ընկերներիս հետ կպարենք ու կուրախանանք: Շատ լավ օր ունեցանք,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ մանկական սրճարաններում ծնունդներ չի կազմակերպում, քանի որ չի սիրում նման միջոցառումներ,- ավելի շատ սիրում եմ ընկերներիս հետ կազմակերպել մեր ժամանցը: Մենք կարողանում ենք զբաղեցնել մեզ: Լավ օր ունենալու համար ծաղրածու հրավիրելու կարիք չի լինում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել