ԱՄՆ-ում ավելի քան 5 միլիոն տղամարդ դեպրեսիա է ապրում ամեն տարի: Չնայած դեպրեսիայի ախտորոշման համար օգտագործվող նշանները միևնույնն են՝ անկախ սեռից, սակայն հաճախ հիմնական գանգատը կարող է տարբեր լինել տղամարդկանց և կանանց միջև:
1․ ՀոգնածությունԴեպրեսիայով տառապող մարդիկ ենթարկվում են ֆիզիկական և էմոցիոնալ փոփոխությունների: Նրանք կարող են հոգնածություն զգալ, ինչպես նաև ֆիզիկական շարժումների, խոսքի, մտավոր գործընթացների դանդաղում:
2. Շատ քանակությամբ քուն կամ անքնություն
Քնի հետ կապված խնդիրները, ինչպիսիք են անքնությունը, առավոտյան շատ վաղ արթնանալը կամ ծայրահեղ քունը դեպրեսիայի ընդհանուր նշաններն են:
3. Մեջքի կամ ստամոքսի ցավ
Առողջական խնդիրները, ինչպիսիք են փորկապությունը կամ փորլուծությունը կամ գլխացավերն ու մեջքի ցավերը, տարածված են դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ:
4. Զգայունություն
Հաճախ էմոցիոնալ տարրի, ինչպես նաև բացասական մտքերի մասին զրույցները դեպրեսիայի նշան են:
5. Կենտրոնացման դժվարություն
Հոգեբանական արգելակումը կարող է դանդաղեցնել ինֆորմացիան ընկալելու մարդու ունակությունը՝ դրանով իսկ ազդելով աշխատանքի կամ այլ հանձնարարության վրա ուշադրությունը կենտրոնացնելու ունակության վրա:
6. Զայրույթ կամ թշնամանք
Որոշ տղամարդկանց մոտ դեպրեսիան արտահայտվում է զայրույթի, թշնամանքի, ագրեսիայի կամ վիրավորանքի տեսքով:
7. Լարվածություն
Տղամարդիկ կարող են մեծ հավանականությամբ դեպրեսիայի նշանների մասին հայտնել որպես սթրեսի առաջացում: Խնդիրն այն է, որ այդ կերպ հայտնելը սոցիալապես առավել ընդունելի է:
8. Անհանգստություն
Մեծ կապ կա հանգստության խախտումների և դեպրեսիայի միջև:
9. Թմրամոլություն
Դեպրեսիան հաճախ է ուղեկցվում թմրամոլությամբ: Հետազոտությունները ցույց են տվել, որ հարբեցողները գրեթե 2 անգամ ավելի են տառապում դեպրեսիայով, քան կախվածության խնդիր չունեցող մարդիկ:
10. Սեռական դիսֆունկցիա
Դեպրեսիան սեռական ցանկության կորստի և էրեկտիլ դիսֆունկցիայի տարածված պատճառ է:
11. Անորոշություն
Որոշ մարդկանց համար իրոք դժվար է որոշումներ կայացնելը, այդ իսկ պատճառով ընտրություն կատարելու անկարողությունը անհանգստության պատճառ է դառնում:
12. Մտքեր ինքնասպանության մասին
Տոկոսային հարաբերությամբ կանայք հաճախ են ինքնասպանության փորձեր անում, սակայն տղամարդիկ ավելի քան 4 անգամ գերազանցում են ինքնասպանություն կատարելու թվով: Բանն այն է, որ տղամարդիկ հակված են դիմել առավել մահաբեր միջոցների: Իսկ ինքնասպանության մասին մտքերն արդեն իսկ ամենաքիչը կանխատեսում են դեպրեսիա: