Զարմանում եմ, թե ինչո՞ւ են հայկական կայքերն ուղղակի պաշտում համասեռամոլների մասին նյութերը... Օրինակ` ինչո՞ւ նման ջանասիրությամբ չեն գրում կույրերի, խուլերի, համրերի, ծնողազուրկ երեխաների և հասարակության այլ խոցելի խմբերի խնդիրների, առօրյայի և ոտնահարված իրավունքների մասին... Ամբողջ աշխարհն արդեն տարիներ շարունակ զբաղված է համասեռամոլների ամուսնությունն օրինականացնելու «գերկարևոր» խնդրով` իսկ ինչո՞ւ նման եռանդով չեն զբաղվում Աֆրիկայի սովալլուկ երեխաների ճակատագրի կարգավորման հարցերով, ծնողազուրկ երեխաների հասարակությանն ինտեգրվելու խնդիրներով, ծնելիության մակարդակի բարձրացման և առողջ սերնդի ապահովմամբ, թե՞ ամբողջ աշխարհում միայն համասեռամոլների իրավունքներն են ոտնահարվում, իսկ մնացած մարդկանց իրավունքներն ուղղակի պաշտվո՞ւմ են... Ես համասեռամոլների նկատմամբ ատելություն չեմ տածում, ուղղակի արդեն աբսուրդի է հասնում համասեռամոլների PR-ը... Նրանք էլ են մարդ, հասկանալի է, նրանք էլ ունեն իրավունքներ, բայց այս աշխարհում այնքան շատ ավելի կարևոր խնդիրներ կան, քան համասեռամոլների ամուսնության օրինականությունը, որ զզվելի է, երբ գրեթե ամեն օր անդրադարձ է կատարվում այդ հարցին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել