Armenpress.am-ը գրում է․

Պակիստանի եւ Հնդկաստանի սահմանամերձ գոտում սեպտեմբերի 24-ի ցերեկը տեղի ունեցած՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել Է մինչեւ 34, տուժել Է 459 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Express Tribune թերթը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 26 զոհվածների եւ ավելի քան 300 տուժածների մասին:

Ինչպես նշել Է թերթը՝ վկայակոչելով Միրփուրի շրջանային վարչակազմին, տուժածների թվից 160 մարդ գտնվում Է օրհասական վիճակում: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Պակիստանի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան շրջանների մեծ մասում, այդ թվում՝ հանրապետության մայրաքաղաք Իսլամաբադում: Հնդկաստանում, մինչդեռ, երկրաշարժի կապակցությամբ սահմանամերձ գոտում արտակարգ միջոցներ չեն հայտարարվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել