Ընդունված չէր հաճախակի լոգանք ընդունել

Բանն այն չէ, որ այն ժամանակ ջրամատակարարման պատշաճ համակարգեր չէին գործում, չնայած որ դա ևս մեծ դեր ուներ: Մինչև XIX դարի վերջն անգամ բժիշկներն էին վստահ, որ եթե մարդու մարմինն ամբողջությամբ թացանում է, ապա նա զրկվում է բնական պաշտպանությունից: Նրանք վստահ էին, որ այդ դեպքում մարդու մոտ առաջ են գալիս մի շարք հիվանդություններ՝ տենդ, թոքերի տուբերկուլյոզ, հոգեկան խանգարումներ:

Սակայն չլվացվելը ևս անհնար էր: Կեղտից ինչ-որ կերպ ազատվելու համար մարդիկ չոր սպունգ էին օգտագործում: Վիկտորիանական բժիշկները խորհուրդ չէին տալիս լոգանք ընդունել սոված կամ լիքը ստամոքսով, այլ գտնում էին, որ լավագույն ժամանակը առավոտն է կամ կեսօրը: Թե ինչու, պարզ չէ ոչ ոքին:

Ձեր դուստրը երաժշտությո՞ւն է լսում և սիրո՞ւմ է նվագել. զգուշացե՛ք

Սեքսին և կանանց օրգանիզմին վերաբերող հարցերը XIX դարի կեսերին շատ էին հետաքրքրում բժիշկներին: Կանանց գրեթե բոլոր հիվանդությունները նրանք վերագրում էին անբարո կենսակերպին, և այդ բժիշկ-մասնագետները, իհարկե, տղամարդիկ էին: Եթե անգամ հիվանդը լինում էր համեստ և լուռ աղջիկ, դա վերջինիս չէր փրկում մեղադրանքներից, քանի որ բժիշկները կարծում էին, որ այդ դեպքում աղջկա մտքում է ինչ-որ վատ բան եղել:

Հակաբեղնմավորման միջոցներ կիրառելը վիրավորանք էր Աստծու նկատմամբ

Վիկտորիանական դարաշրջանում հակաբեղմնավորմանմ մասին տեղեկություններ տարածելը հանցագործություն էր համարվում: Բժիշկները վստահ էին, որ հակաբեղմնավորիչներ ընդունելուն պես կանայք մշտապես հրաժարվում էին մայրանալուց:

Սակայն միաժամանակ երեխաների մեծ թիվը, չհաշված գյուղացիների մոտ, որոնց աջ ձեռք էր հարկավոր, խոսում էր զույգի սեռական անկառավարելիության մասին և ավելի շուտ խայտառակություն էր համարվում, քան առավելություն:

Սեփական ախտորոշման մասին իմանալն անպարկեշտություն էր

Բժիշկները կանանց պարզապես չէին պատմում նրանց հիվանդությունների մասին: Հիվանդին հայտնելը, որ նա սիֆիլիսով է տառապում, որն առաջանում էր միայն սեռական ճանապարհով, նշանակում էր ներխուժել կնոջ ամուսնու անձնական կյանք: Բժիշկները նախընտրում էին չխառնվել զույգերի անձնական հարցերին:

Ինքնուրույն լինելը ոչ միայն անպարկեշտ էր, այլև անհնար

Այն ամենը, ինչ ուներ մինչև XX դարի սկիզբն ապրող կինը, եթե նա ազնվական չէր, պատկանում էր նրա հորը, եղբայրներին կամ ամուսնուն: Բանկային հաշիվները, հողերն ու թղթերը նա կարող էր տնօրինել միայն այն դեպքում, երբ այրի մնար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել