16-ամյա հեղափոխական Գրետա Թունբերգը, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր կրակոտ ելույթի շնորհիվ հայտնվել է ամբողջ աշխարհի ուշադրության ներքո, ամենևին էլ սովորական շվեդ դեռահաս չէ: Գրետան «Եվրատեսիլ 2009»-ի ամենավառ մասնակիցներից մեկի՝ 48-ամյա հանրաճանաչ շվեդ երգչուհի Մալենա Էրնմանի դուստրն է: Ի դեպ, այդ տարի մրցույթն անցկացվել է Մոսկվայում, իսկ նրա La Voix հիթի ռուսերեն տարբերակը հետագայում դուետով կատարել են Ֆիլիպ Կիրկորովն ու Աննա Նետրեբկոն:

2012-ին Մալենա Էրնմանը այցելել է Մոսկվա. նա համերգով հանդես է եկել Մոսկվայի ֆիլհարմոնիկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել