ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՈՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ…
Մի խառնեք քաղաքականությունը մեր դարավոր հոգևոր արժեքներին:

ՀՀ վարչապետը՝ որպես քաղաքական լիդեր և որպես երկրի ղեկավար, ճիշտ գնահատական տվեց Հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցին: Կարծում եմ՝ ոչ ոք չի առարկի, որ պետական իշխանությունն ու եկեղեցին պետք է լինեն մեկ ամբողջական օրգանիզմ երկրի կայացման և պահպանման գործում․ սա անառարկելի է: Սակայն ես դատապարտում եմ այն գաղափարներ կրող մարդկանց և երևույթներին, ովքեր կամ որոնք փորձում են ռումբ դնել և պառակտել երկրիս պետական իշխանության և եկեղեցու դարավոր տիեզերական կապը:

Հանգիստ թողեք ՀՀ վարչապետին, Ամենայն հայոց կաթողիկոսին ու Հայ առաքելական եկեղեցուն: Երկիրը անցումային մեծ փուլ է հաղթահարում, օգնեք, եթե կարող եք, իսկ եթե ոչ, մի խանգարեք, այլ ԱՂՈԹԵՔ…

Հ.Գ. Խնդրում եմ չքաղաքականացնել։

ՀՀ քաղաքացի և Հայ առաքելական եկեղեցու զավակ՝ Մհեր Մեսրոպյան (MGER ARMENIA)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել