Հանդերձանքը, որով ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը սեպտեմբերի 23-ին հայտնվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին, քննարկման առիթ է դարձել լրատվամիջոցներում և սոցցանցերում:

Ivanka Trump: Blue shirt white skirt

37-ամյա Իվանկան այս միջոցառման համար ընտրել էր դեղին վարդերով սպիտակ կիսաշրջազգեստ և երկնագույն մետաքսե բլուզ: Երկուշաբթի օրը նմանատիպ, բայց ավելի խիստ հագուստով, նա ներկայացել է «Concordia 2019» գագաթնաժողովին, իսկ հետո, կերպարանափոխվելով, եկել է մասնակցելու Գլխավոր ասամբլեայի նիստին:

Ivanka Trump: At event in New York

Իվանկա Թրամփի ցնցող հանդերձանքը թեմատիկ էր թվում. նիստը, որին նա մասնակցում էր, նվիրված էր հավատքի ազատությանը: Իսկ նախագահի դուստրը չի թաքցրել այն փաստը, որ նրան զվարճացրել է շրջապատի արձագանքը:

Ivanka Trump: Donald Trumps daughter New York

Իվանկայի հայրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մեկ այլ նիստում էր, որը նվիրված էր կլիմայի խնդիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել