Ամերիկյան Բուֆալո համալսարանի և Պուերտո Ռիկոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ սոխը և սխտորը կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrition and Cancer ամսագրում:

Հետազոտության առաջատար բժիշկ, համաճարակաբանական գիտությունների թեկնածու Գաուրի Դեսաին նշել է, որ պուերտոռիկացի կանանց մոտ, որոնք սոֆրիտո սոուս են օգտագործում, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը 67%-ով ավելի ցածր է: Նրանց սիրած սոուսի հիմնական բաղադրիչները սոխն ու սխտորն են:

Դասաին նշել է, որ նա իր հետազոտությունը կատարել է ուռուցքների առաջացման ռիսկի վրա սոխի և սխտորի ազդեցության վերաբերյալ նախկին աշխատանքների հիման վրա: Մյուս գիտնականները բացատրել են, որ սոխը և սխտորը հարուստ են ֆլավոնոիդներով և ծծմբաօրգանական միացություններով: «Այս միացությունները հակաքաղցկեղածին ազդեցություն են թողնում մարդու, ինչպես նաև փորձարարական կենդանիների մոտ»,- ասել է Բուֆալոյի համալսարանի համաճարակաբանության և շրջակա միջավայրի հիգիենայի դոցենտ Լինա Մուն:

Ուսումնասիրությունն իրականացվել է 2008-ից 2014 թվականներին և ընդգրկել է 346 հիվանդ, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 314 կին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել