Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին, խնդրել է հեռու մնալ ռեփեր Քանյե Ուեսթից, որը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է: Այդ մասին հայտնում է RadarOnline-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ Փիթը հնարավոր է՝ զրկվի երեխաների հետ շփումից, եթե շարունակի ընկերական հարաբերություններ պահպանել հիփ-հոփ կատարողի հետ: «Անջելինան չի հանդուրժում Քարդաշյանների ընտանիքին և չի ցանկանում, որ իր երեխաները շփվեն նրանց հետ: Դա այն է, ինչ նա ասել է Բրեդին: Նա վերջնագիր է ներկայացրել. կա՛մ Քանյեն, կա՛մ երեխաները»,- ասել է պարբերականի զրուցակիցը:
Փիթը մի քանի անգամ մասնակցել է ռեփերի կազմակերպած կիրակնօրյա եկեղեցական ծառայություններին և շատ դրական է արձագանքել: «Սա կյանքի և մարդկանց մաքուր տոն է: Սա իսկապես հրաշալի է»,- ասել է դերասանը: Նրա խոսքերով՝ Քանյե Ուեսթն «ինչ-որ առանձնահատուկ բան է ստեղծել»: