Մի պահ պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե ռուսական կողմն իրոք վաղաժամկետ դադարեցնի «Հայկական երկաթուղիներ»-ի հետ պայմանագիրը։

Ասեմ՝ իմանաք. բոլոր գնացքները հայկական կողմինը չեն և միանգամից կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն։ Ակնհայտ է, որ դա բերելու է բեռնափոխադրման ոլորտում լուրջ ցնցումների։ Նշեմ, որ, օրինակ, ցորենը ներմուծվում է հենց այս ճանապարհով։

Բայց ոչինչ, լուծում կա. քաղաքապետի գնված կամազներով յոլա կգնանք։ Իրոք հույս ունեմ, որ այս ամենը կատարվում է անգիտակցաբար։ Նաև հույս ունեմ, որ ռուսական կողմի հետ ի վերջո կկարողանան ձեռք բերել պայմանավորվածություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել