Ուղիղ 17 տարի առաջ՝ 2002 թվականի սեպտեմբերի 23-ին, ցուցադրվեց ռուսական «Բրիգադա» հեռուստասերիալի առաջին մասը: Այդ ժամանակ սերիալի հերոսները` Բելին, Ֆիլը, Կոսմոսը և Պչյոլան, վերջնականապես ապահովեցին իրենց տեղը «մեր ժամանակների հերոս» անվանակարգում:

Ահա թե ինչ տեսք ունեն և ինչ են նրանք անում այսօր.

Սաշա Բելիյ (Սերգեյ Բեզրուկով)

Кадр из сериала

Հանցավոր խմբի ղեկավարի դերը Սերգեյ Բեզրուկովի համար դարձավ դեպի կինո և հեռուստատեսություն տանող մեծ ճանապարհի սկիզբը: Չնայած դերասանը մինչ այդ էլ հանդես էր եկել սերիալներում և ֆիլմերում, սակայն դերասանին լայն ճանաչում բերեց հենց «Բրիգադա» սերիալը: «Հողամաս», «Ճակատագրի հեգնանք. շարունակություն», «Վիսոցկիյ» ֆիլմերը դերասանի մասնակցությամբ բլոքբաստերների ցանկի մի փոքր մասն են միայն կազմում:

Բեմում, սակայն, արտիստը ոչ պակաս հաջողություններ է գրանցել: Բեզրուկովը ղեկավարում է Մոսկովյան գուբերնյան թատրոնը և կիթառ նվագում:

 

Կոսմոս (Դմիտրիյ Դյուժև)

Кадр из сериала

Հեռուստադիտողների լայն զանգվածը Դյուժևին ճանաչեց «Բրիգադա» սերիալից, սակայն Դյուժևին չի կարելի «մեկ ֆիլմի դերասան» անվանել: Չնայած այն հանգամանքին, որ խարիզմատիկ Կոսմոսը երկար ժամանակ չէր հեռանում հեռուստադիտողների հիշողությունից, Դյուժևի կերտած կերպարները «Ժմուրկի» և «Կղզի» ֆիլմերում, ինչպես նաև մի շարք այլ կինոնկարներում և հեռուստասերիալներում նույնպես պակաս տպավորիչ չեն: Դմիտրիյ Դյուժևը նաև խաղում է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական և Մոսկովյան գուբերնյան թատրոններում:

 

Պչյոլա (Պավել Մայկով)

Кадр из сериала

Պավել Մայկովը, ինչպես իր շատ այլ գործընկերներ, առաջին հերթին թատրոնի դերասան է, սակայն «Բրիգադա»-ից հետո դերասանն իրեն գտավ նաև կինոյի ասպարեզում: «Կուրսանտներ», «Զինվորներ», «Դավաճանություններ» և շատ այլ ֆիլմերում արտիստը հիշվող կերպարներ է մարմնավորել: Հետաքրքրական է, որ նրա դերերից ոչ մեկն այնքան հանրաճանաչություն չի վայելել, ինչպես Պչյոլան: Հնարավոր է` սա էր պատճառը, որ Պավելը որոշեց ուժերը փորձել նաև երաժշտության ասպարեզում: 2008 թվականից ի վեր Պավելն արդեն երեք երաժշտական խումբ է հիմնադրել` «Մագրիտ»-ը, «ԲուտերԲրոդսկի»-ն և «7 տոկոս»-ը:

 

Ֆիլ (Վլադիմիր Վդովիչենկով)

Кадр из сериала

Վլադիմիր Վդովիչենկովը, ինչպես Սերգեյ Բեզրուկովը, հատուկ ներկայացման կարիք չունի: Եթե չհաշվենք դերասանի` «Բրիգադա»-ում մարմնավորած կերպարը, ապա առաջինը մեր հիշողության մեջ կհայտնվի Կոտը`«Բումեր» դիլոգիայի հերոսը: Վդովիչենկովի կերպարները «Լևիաթան», «Սալյուտ 7» ֆիլմերում, ինչպես նաև մի շարք սերիալներում նույնպես շատ տպավորիչ են: Իսկ հեռուստացույց չդիտող հանդիսատեսը Վդովիչենկովին գիտի Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնից:

 

Օլգա Բելովա (Եկատերինա Գուսևա)

Кадр из сериала

«Բրիգադա» սերիալին զուգահեռ՝ Եկատերինա Գուսևան նաև պատրաստվել է տխրահռչակ «Նորդ Օստ» մյուզիքլին: Թատերական կենտրոնի վրա հարձակման օրը դերասանուհու հանգստյան օրն է եղել: Երբ նոր մյուզիքլի ցուցադրություններն ավարտվել են, Եկատերինան ընդունվել է Մոսսովետի անվան թատրոն, որտեղ հանդես է գալիս մինչ օրս: Դերասանուհին շարունակում է նկարվել ֆիլմերում և սերիալներում և երգել մյուզիքլներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել