Լոսի Գրանդ Փարքում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին հսկիչները թույլ չեն տվել մտնել Ամուլսարի վերաբերյալ պաստառներով: Ասել են, որ կազմակերպիչների պահանջն էր՝ թույլ չտալ պաստառների և ցուցանակների մուտքը տարածք: «Դուխով» կամ «Նիկոլ, մենք քեզ հետ ենք» բովանդակությամբ պաստառների մուտքն, այնուամենայնիվ, չի կանխարգելվել  

Ասածս ի՞նչ ա... Զգոն լինենք, բռնապետությունն այ սենց ոտ-ոտ ա գալիս՝ անցանկալի մտքերը սրբագրելով:

Հավելում․ դրածս գրառումներից մեկի հեղինակն է գրել՝ Էլֆինա Թովմասյանը. «barev dzez, dzer postum im gracy ka, es uzum em asel vor indz chen argelel mtnel pastarov ners! indz vra mardik en hardzakvel, vochte ashxatoxnery! infon sxal e!»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել